Առաջատար երկրների ցանկում լինելու համար անհրա...

Վլադիմիր Պուտինը Կրեմլի պետական պալատում մասնակցել է տիեզերագնացների օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Այս մասին հայտնում է life.ru-ն: 

«Այս տոնը նվիրված է տիեզերքը նվաճողներին, իսկական հերոսների, որոնք փառաբանեցին մեր հայրենիքը: Հավերժ պատմության մեջ կմնա առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի և առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովայի թռիչքը, ինչպես նաև Ալեքսեյ Լեոնովի առաջին ելքը բաց տիեզերք»,- նշել է Պուտինը:

ՌԴ նախագահը հայտնել է, որ  Ռուսաստանը մտադիր է ձևավորել արբանյակային խմբավորում, ընդլայնել հեռավոր տիեզերքի ուսումնասիրությունն ու թռիչքների ծրագրերը․ «Առաջատար երկրների ցանկում և Երկիր մոլորակի վրա առաջատար լինելու համար անհրաժեշտ է առաջատար լինել նաև տիեզերքում, ուստի ես խորապես համոզված եմ, որ տիեզերքի ուսումնասիրությունը կարևոր է ազգային զարգացման համար: Մենք կաջակցենք հայրենական տիեզերագնացության զարգացմանը: Անհրաժեշտ է լինել առաջինը ցանկացած աշխատանքում և յուրաքանչյուր հավակնություններում»։