Արաբական Արեւելքը՝ թուրքական սպառնալիքի տակ․...

Ինչու են Արեւմուտքում բոլորը դուրս եկել Էրդողանի դեմ: Սա թերեւս այն հարցն է, որի պատասխանը կարող է լույս սփռել այս ամենի վրա։ Բանն այն է, որ Թուրքիան փորձում է դառնալ ավելի ինքնուրույն եւ հիմնվում է տասնամյակների ընթացքում ունեցած իր նվաճումների վրա։ Օրինակի համար, նշենք, որ թուրքական տնտեսությունը համեմատելի է Սաուդյան Արաբիայի տնտեսությանը, իսկ վերջինիս զինված ուժերը կարելի է համարել ինքնաբավ։ Թուրքիան սկսեց բարձր ճշգրտության դրոնների արտադրություն այն ժամանակ, երբ Իսրայելն ու Միացյալ Նահանգները հրաժարվեցին մատակարարել դրանք։ Թուրքական ընկերությունները ունեն Սեւ ծովում գազի արդյունահանման տեխնոլոգիաներ եւ կարող են արդյունահանել գազ ու մատակարարել ներքին շուկային՝ սեփական տեխնոլոգիաների վրա հիմնվելով, ի տարբերություն Եգիպտոսի, որը կապված է բրիտանական եւ ամերիկյան ընկերություններից այս հարցում, ինչը նշանակում է, որ Կահիրեն ստանում է իր գազի հանքերի եկամտի միայն մի մասը։ Այս ամենը չափազանց ինքնավստահություն են հաղորդում Անկարային, ինչը չի կարող դուր գալ Արեւմուտքին ինչպես նաեւ ռեգիոնի մի շարք խաղացողների, որոնցից Իսրայելի համար իր կողմից գրավյալ տարածքներում իշխանություն հաստատելուն խոչընդոտ է Թուրքիան, իսկ ահա ԱՄԷ-ի եւ Սաուդյան Արաբիայի համար էլ վտանգավոր է Թուրքիայի այս աստիճան ինքնուրույնացումը, քանի որ դրանով Անկարան փորձելու է դառնալ մահմեդական աշխարհի առաջատարը։ Ակնհայտ է մի բան, որ սպասվում է «մեծ ճակատամարտ»։ Արդյոք ինչ վիճակում դուրս կգա Թուրքիան այդ «մեծ ճակատամարտից», դժվար է ասել։