Արա Վարդանյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազա...

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց կալանքի տակ գտնվող Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանին։ «Ազատության»-ը փոխանցել է Արա Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։

Նա նշել է, որ Արա Վարդանյանն ազատության մեջ կլինի գրավի՝ դատարանի դեպոզիտային հաշվին փոխանցումից անմիջապես հետո։