Արա Սաղաթելյանին այսօր դատում է հակաՀայաստանը

Արա Սաղաթելյանին այսօր դատում է հակաՀայաստանը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Հակահայաստանյան խմբակ է, մարդիկ են, որոնք ինչ-ինչ պատճառներով, մանկական տրավմաներից ելնելով՝ գործում են ի վնաս Հայաստանի, այդ մարդիկ ատում են Հայաստանը, այդ մարդիկ ատում են հայկական պետականությունը, հայ ազգը, հակաՀայաստան է սա ու այդ հակաՀայաստանը դատում է Արա Սաղաթելյանին, որի ներդրումը Հայաստանի տեղեկատվական անվտանգության, Հայաստանի պետականության պաշտպանության հարցում ուղղակի անգնահատելի է», - ասաց նա։

Վրթանեսյանը նշեց՝ համոզված է, որ ԱԱԾ-ում շատ լավ գիտեն Արա Սաղաթելյանի ներդրումի մասին, շատ լավ գիտեն նաև այնպիսի գործողությունների մասին, որոնց մասին հիմա չեն կարող բարձրաձայնել։