Արա Այվազյանը ԼՂ հարցի շուրջ հայկական կողմի մ...

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ հայկական կողմի միասնական օրակարգ ձևավորելու անհրաժեշտություն է տեսնում: Այս մասին Այվազյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանի հարցին:

«Հակամարտությունը մտել է նոր փուլ, որտեղ անհրաժեշտ է հայկական կողմերի միասնական օրակարգ ձևավորել: Այդ կապակցությամբ շատ կարևոր էր վերջերս կայացած այցն Արցախ, որտեղ քննարկել ենք ընդհանուր օրակարգ ձևավորելու և մեր աշխատանքները համակարգելու անհրաժեշտությունը»,- ասաց Այվազյանը:

Արա Այվազյանը հայտարարեց, որ դատապարտելի են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի իրարամերժ հայտարարությունները, որոնք վկայում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ամբողջովին լուծված չէ: