Ապտակ Հայաստանի ԱԳՆ-ին. Ռուսաստանն արտաքսում...

Հայաստանում նախօրեին բարձրացված հակառուսական հիստերիայից հետո այսօր մամուլը գրեց, որ ՌԴ-ն պատրաստվում է արտաքսել Մոսկվայում «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության թղթակից Ազա Բաբայանին:

Politik.am-ի դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ ՌԴ հատուկ ծառայությունները պարզել են, որ Հայաստանի ԱԳՆ-ն դիվանագիտական անձնագիր է տվել ՌԴ շահերի դեմ գործող «Ազատության» թղթակցին։

Այսպիսիով՝ առաջիկայում հայ-ռուսական հուժկու դիվանագիտական սկանդալ է լինելու, որը կարող է ավարտվել ոչ միայն ՌԴ-ում Հայաստանի դեսպանի, այլև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրաժարականով, անգամ՝ Ռուսաստան նրանց մուտքի արգելքով:

Տեղեկատվության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար փորձեցինք կապ հաստատել «Ազատություն»  ռ/կ տնօրեն Հրայր Թամրազյանի հետ, սակայն  կապ հաստատել չհաջողվեց։ ԱԳՆ մամուլի խոսնակի հետ ևս չհաջողվեց կապ հաստատել։ Պատրաստ ենք ներկայացնել նաև նշված կողմերի տեսակետները։