ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հաստատել ե...

ԱՊՀ-ի Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը մշակել է միավորման արտաքին սահմաններին անդամ երկրների միջև համագործակցության ծրագրի նախագիծ։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է խորհրդի ղեկավարի տեղակալ, Համակարգող ծառայության նախագահ գեներալ-գնդապետ Ալեքսանդր Մանիլովն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի ընդլայնված նիստում։

«Արտաքին սահմաններին սահմանային անվտանգության ապահովման համակարգի տարրերի հետագա հուսալի գործունեության և դրանցում կայուն դրության պահպանման նպատակով…. հրամանատարների խորհուրդը մշակել է մինչև 2030 թվականը հաջորդ միջնաժամկետ հեռանկարի ծրագրի նախագիծը», - ասել է նա։

Նախագիծը հաստատվել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի ընդլայնված նիստում։

Ալմաթիում ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին Հայաստանը ներկայացնում է արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։