Անվճար իրավաբանական օգնություն կցուցաբերեն բե...

Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում հավաքներ իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ տվյալներ ստանալուց անմիջապես հետո,  նրանց առաջին իրավաբանական օգնություն ցուցաբերելու նպատակով, ՀՀ փաստաբանների պալատը ձևավորել է արագ արձագանքման խումբ:

ՓՊ-ից  հայտնում են, որ ինչպես նմանատիպ բոլոր նախորդ դեպքերում, հավատարիմ իրենց իրավապաշտպան գործունեությանը, արագ արձագանքման խմբում ընդգրկված փաստաբանները Ոստիկանության տարբեր բաժիններում առաջնային իրավաբանական օգնություն  կցուցաբերեն բերման ենթարկված քաղաքացիներին:

Պետք է նաև ընդգծել, որ մեր գործընկերները իրավաբանական օգնություն են ցուցաբերում նաև առանձին: