Անթալիայում Միրզոյան-Ֆիդան հանդիպում կկայանա....

Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում սպասվում է Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Հաքան Ֆիդանի հանդիպումը, հայտնել է հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը:

Վերջինիս խոսքով՝ Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Անիի կամրջի վերականգնման հարցը:

«Վերջերս շփումներ ունեցանք Ռուբեն Ռուբինյանի (Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գծով Հայաստանի հատուկ բանագնաց-խմբ.) հետ, սակայն հաջորդ հանդիպման հստակ ժամկետը դեռ համաձայնեցված չէ», - նշել է նա։

Նշենք, որ ապրիլի 12-ին Թուրքիայում տեղի կունենա Հարավային Կովկասի վերաբերյալ եռակողմ պանելային քննարկում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի և Մակա Բոճորիշվիլիի մասնակցությամբ։