Աննա Հակոբյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբա...

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը օգոստոսի 5-ին ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի նախագահի տիկին Նադյա Չամի Աունին և իր զորակցությունն է հայտնել օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:  

«Մեծարգո տիկին Աուն, 

Սիրելի Նադյա, 

Խորապես ցնցված եմ Լիբանանում տեղի ունեցած այս մեծ ողբերգությամբ: Կիսում եմ Ձեզ հետ այս ծանր վիշտը և իմ զորակցությունն եմ հայտնում  զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր վիրավորներին: 

Հայ ժողովուրդը կանգնած է եղբայրական Լիբանանի կողքին և աղոթում է այս ողբերգության հետևանքների արագ հաղթահարման և երկրի բնականոն հուն վերադառնալու համար:

Այս դժվարին օրերին մենք մեր աղոթքներով և մտքերով Ձեզ հետ ենք: 

Թող Աստված համբերություն, ոգու տոկունություն և խաղաղություն շնորհի Լիբանանի բարեկամ ժողովրդին: Հավատացած եմ, որ «Մերձավոր արևելքի մարգարիտը» դուրս է գալու այս ճգնաժամից առավել ամուր և համախմբված:

Ջերմորեն և բարեկամաբար՝          

Աննա Հակոբյան»,- ասված է հեռագրում: