Աննա Հակոբյանին խորհուրդ են տվել «իջնել ջրի հ...

Վերջին շրջանում նկատելի է դարձել, որ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը պասիվացրել է իր հրապարակային գործունեությունը։ Նա նախկինի նման հանրային միջոցառումների չի մասնակցում և քաղաքական հայտարարություններով հանդես չի գալիս։

Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Աննա Հակոբյանին քաղտեխնոլոգները խորհուրդ են տվել «իջնել ջրի հատակը, մինչև կանցնի վտանգը»։  Խնդիրը նրանում է, որ բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրա ցանկացած ակտիվություն հարվածում է Նիկոլ Փաշինյանի և գործող իշխանությունների վարկանիշին։ Ընտրություններից առաջ սա լուրջ խնդիր կարող է լինել Փաշինյանի համար։

Աննա Հակոբյանն, իհարկե, շարունակում է պահպանել իր ազդեցությունը իշխանության ներսում, բայց մինչև ընտրություններ ակտիվություն չի ցուցաբերի։