Աննա Հակոբյանի մուրազը Մեհրիբանի հետ Շուշիում...

Ես վստահ եմ, որ ուղիղ կապը Նիկոլ Փաշինյանի և Ալիևի միջև մնում է և նրանք պաս տալով կարող է երկու պետություններում քաղաքական իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար գնան նման սադրանքների։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասա Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

«Երբ Ալիևին հաղթող Ռոբերտ Քոչարյանը բանտում էր, արդյոք տիկին Հակոբյանի մտքով մի անգամ անցել է զանգել Ռոբերտ Քոչարյանի տիկնոջը՝ Բելլա Քոչարյանին և փորձել ոչ թե Մեհրիբան Ալիևաի հետ Շուշիում մուղամ լսել, այլ Շուշին ազատագրած Ռոբերտ Քոչարյանի կնոջ հետ այնտեղ մեկ բաժակ թեյ խմեր»,- ասաց նա։