Անկախության տոնի առթիվ ՀՀ վարչապետին շնորհավո...

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն: Ուղերձում նշված է.

 

«Հարգելի պարոն վարչապետ, սիրելի ընկեր

 

Հայաստանի ազգային տոնի կապակցությամբ ուրախ եմ Ձեզ հղել իմ ջերմ շնորհավորանքները։

 

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) և անձամբ իմ անունից ցանկանում եմ Ձեզ վերահաստատել  այն ամբողջ կարևորությունը, որ ես հաղորդում եմ Ձեր երկրի և Ֆրանկոֆոնիայի միջև համագործակցության հարաբերությունների զարգացմանը։ 

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթաժողովի նախագահության շրջանակում Հայաստանը վճռականորեն ներգրավված է Ատյանների աշխատանքներում՝ մաղթում եմ, որ առանձնաշնորհյալ կապերը մեր կազմակերպության հետ էլ ավելի սերտանան՝ շարունակելով առաջ մղել համերաշխության և ազատության ընդհանուր իդեալները, որոնք անցնում են նորացված բազմակողմանիությամբ՝ ավելի ուշադիր կանանց և տղամարդկանց միջև հավասարությանը, ինչպես նաև մշակութային և լեզվական բազմազանությանը, ինչն այդքան թանկ է Ֆրանկոֆոնիայի համար։ 

 

Վերահաստատում եմ Ֆրանկոֆոնիայի պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական նախաձեռնություններին, մասնավորապես այնպիսի նախաձեռնություններին, որոնք ուղղված են իրավական պետության ամրապնդմանը, ժողովրդավարության ուժեղացմանը և ֆրանսերեն լեզվի խթանմանը»: