Անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են...

Պաշտպանության նախարարության շենքի մոտ այս պահին լարված է: Անհետ կորած զինծառայողների ծնողները շղթաներով փակել են ՊՆ բոլոր մուտքերը, գլխավոր մուտքի մոտ մեքենաներով, մնացած մուտքերը` շղթաներով:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ՊՆ-ի մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված:

Անհետ կորած զինծառայողների ծնողները թույլ չեն տալիս ՊՆ աշխատակիցներին դուրս գալ շենքից:

Ոստիկաններն արգելում են տարածքում նկարահանում անել: