Ամուլսարում իրավիճակի սրացումներ են սպասվում․...

Ամուլսարում, ըստ ամենայնի, իրավիճակի սրացումներ են լինելու։ Ակնհայտ է, որ իշխանությունը մտադիր է ամեն գնով հանքը բացելու եւ շահագործելու։ Ի վերջո, այստեղ խոսքը միջազգային կապիտալի «շնաձկներին» է վերաբերվում, որոնք ոչ վաղ անցյալում գալով Հայաստան, կարելի է ասել, Նիկոլ Փաշինյանի վրա ժամանակ են դրել։ Փաշինյանի համար սա առավել քան լուրջ է, քանի որ միջազգային կապիտալի խոշոր ներկայացուցիչները, առանձնապես տրամադրված չեն «թավշյա հեղափոխության առաջնորդի» դայլայլանքը լսելու եւ եթե մտադրվել են բացել հանքը, ապա այն կբացեն, թեկուզ եւ առանց Փաշինյանի։ Հասկանալի է, որ Ամուլսարի հարցը ուղիղ կապ ունի Փաշինյանի՝ վարչապետի աթոռին մնալու հետ։

Եթե վերհիշենք, ապա Փաշինյանի առաջ երեք հարց կա դրված գլոբալ-քաղաքական կենտրոնների կողմից՝ Ղարաբաղյան կարգավորում, Ստամբուլյան կոնվենցիա եւ Ամուլսար։ Ղարաբաղի հարցում կարծես թե ինչ որ դոնդողանման անորոշ հանգստություն կա այս պահին, հուլիսյան հայ-ադրբեջանական սրացումից եւ Բաքվում ԱԳ նախարարի փոփոխությունից հետո։ Ստամբուլյան կոնվենցիան ամենայն հավանականությամբ կհայտնվի օրակարգում աշնանը։ Իսկ ահա Ամուլսարի հարցն էլ փորձ է արվում թեժացնել հիմա։ Հասկանալի է, որ գործող իշխանությունը փորձելու է ամեն բան անել, որպեսզի օգտագործելով արտակարգ դրության ռեժիմը սղղացնի այս հարցերը։ Կհաջողվի արդյոք, դժվար է ասել։

Մի բան պարզ է, որ Ամուլսարը ոչ այնքան ոսկին է, որքան նրան ուղեկցող ռադիոակտիվ նյութերը, որոնց պաշարների մասին խոսել են դեռ խորհրդային գիտնական երկրաբանները իրենց աշխատություններում։ Չմոռանանք բնապհպանական հետեւանքների մասին եւս։ Հետեւաբար, սա միայն զուտ տնտեսական հարց չի կարող լինել, այլ աշխարհաքաղաքական, քանի որ միջուկային էներգետիկայի համար «շարժիչ» հանդիսացող այդ էներգակիրների հանդեպ ով կարողացավ վերահսկողություն սահմանել, նրանն է ապագան։ Այսինքն, թե, ինչը չափազանց ցավալի է, սպասվում է աշխարհաքաղաքական կենտրոնների մասնակցությամբ մեծ ճակատամարտ Հայաստանում։