Ամոթ է, հիշեք ձեր ծնողներին, հիշեք, որ մի օր...

Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հետևելով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով գլխավոր դատախազության ջղաձգումներին, կարելի է պարզ հասկանալ, թե ազգադավ տականքը ինչ ցնցումների և հիստերիկաների մեջ է ընկել ու պահանջել ցանկացած ձևով խուսափել քրեական գործի կարճումից:

Քիչ առաջ լուր տարածվեց, որ գլխավոր դատախազը դիմել է ՍԴ՝ վիճարկելով քրեադատավարական օրենքի մի շարք դրույթներ, որոնք հիմա դատախազությանը թույլ չեն տալիս վերաորակել առաջադրված մեղադրանքը:

Ինչ ասես այս մարդկանց? Դուք պարտվել եք այն օրը, երբ որոշեցիք ծառայել ազգադավ տականքին: Բացի ծառայելը, դուք սկսում եք ընդօրինակել նրա հատկություններին՝ մարդկային ոչնչությանը հատուկ և որևէ առաքինությունից զուրկ:

Ամոթ է, հիշեք ձեր ծնողներին, հիշեք, որ մի օր ձեր երեխաները ամաչելու են ձեր համար:

Ի սկզբանե ապօրինի գործով պարտությունը ընդունեք պատվով, եթե, իհարկե, դեռ կարող եք գործել պատվով:

Ծառայելով ազգադավ տականքին, դուք ծառայում եք թուրքին և դավաճանում եք ձեր նախնիներին: