ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Արցախու...

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը` Ջիմ ՄաքԳավերնի նախագահությամբ, ճանապարհ է բացել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ կատարված փոփոխության նախագծի համար` Արցախում մարդասիրական ականազերծման համար միջոցներ հատկացնելու վերաբերյալ: Դա կքննարկվի և կքվեարկվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս փոփոխության հարցը քննարկել հինգշաբթի՝ հուլիսի 23-ին, քանի  որ սկսում է 2021 թվականի հարկաբյուջետային տարվա արտասահմանյան օգնության օրինագծի քննարկումները: Այս նախագիծը կոչ է անում 1.4 մլն դոլարի օգնություն տրամադրել Արցախին՝ շարունակելու HALO Trust-ի՝ կյանքեր փրկող ականազերծման ջանքերը:

Փոփոխության այս նախագիծը ղեկավարվում է Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիերի և մի քանի ներկայացուցիչների կողմից, և աջակցություն է ստացել ավելի քան երեսուն անդամների կողմից:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր շնորհակալությունն է հայտնել հանձնաժողովի նախագահ ՄաքԳավերնին: