ԱՄՆ-ն ու իր աջակիցները փորձում են խաթարել Հար...

Մինսկում ԱՊՀ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստում քննարկվել է ասոցիացիայի պետությունների գործերին արտաքին ուժերի միջամտությունը։ Այս մասին, Риа Новости-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«ԱՄՆ-ն ու իր արբանյակները փորձում են ներխուժել մեր ընդհանուր տարածքների բոլոր շրջաններ, փորձում են խարխլել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման վերաբերյալ պայմանավորվածությունները, չեն ցանկանում թույլ տալ, որ իրականացվեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի օգնությամբ»,- ասել է Լավրովը ԱՊՀ նախարարների խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում։

Նա հավելել է, որ Վաշինգտոնն ակտիվորեն փորձում է ներթափանցել Կենտրոնական Ասիա և այնտեղ ձևաչափեր է ստեղծում՝ ուղղված Ռուսաստանի դեմ, մինչդեռ պետությունները հրապարակայնորեն հայտարարում են հետխորհրդային տարածքի երկրների «իրական ինքնիշխանության» հասնելու իրենց ցանկության մասին։

«Հսկայական ճնշման ներքո մեր դաշնակիցները և ռազմավարական գործընկերները հավատարիմ են մնում բոլոր այն հիմնական սկզբունքներին, որոնց վրա հիմնված է համագործակցությունը ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, Եվրասիական տնտեսական միության և Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում։ Համոզված եմ՝ Արևմտյան գիծը դատապարտված է ձախողման»,- ասել է Լավրովը։