
Միացյալ Նահանգները MQ-4C Triton հետախուզական մեծ անօդաչուներ կտեղակայի Ճապոնիայի Օկինավայի հարավային պրեֆեկտուրայում, լրագրողներին հայտնել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանին: Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։
Նախարարն ասել է, որ այդ որոշման նպատակն է բարելավել տեղեկատվության հավաքումը «ճապոնաամերիկյան դաշինքի շրջանակներում»:
Ամերիկյան «Քադենա» ավիաբազայում անօդաչու թռչող սարքերի տեղակայումը կսկսվի «մի քանի շաբաթվա ընթացքում»՝ անորոշ ժամկետով։
2023 թվականից այս ավիաբազայում տեղակայվում են MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքերը։ 2024 թ. մայիսից Միացյալ Նահանգների զինվորականները ավիաբազայում տեղակայել են երկու MQ-4C Triton: Սարքերի թվաքանակը, որոնք պլանավորում են տեղակայել այս անգամ, չի նշվում։