Ամեն ինչ պետք է անենք, որ հատկապես դիտորդական...

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մարտի 31-ին Արցախում տեղի ունեցող ընտրություններին՝ հիշեցնելով, որ սպասվում է դիտորդների մասնակցություն:

«Մենք այսօր արդեն Հայաստանում ունենք կորոնավիրուսի արագ թեստեր, պարոն Ավինյան, եկեք պայմանավորվենք, համագործակցենք դիտորդական կազմակերպությունների հետ, հասկանանք՝ ռիսկային գոտիների՞ց են, թե՞ ոչ, եթե ռիսկային գոտիներից են, խնդրենք նրանց՝ փոխարինեն այլ դիտորդներով: Ամեն ինչ պետք է անենք, որ հատկապես դիտորդական խմբի հետ կորոնավիրուսը Արցախ մուտք չգործի», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ տասնյակ մարդիկ թեստավորվել են Արցախում, սակայն ոչ մի դեպք կորոնավիրուսի չի հաստատվել: