
Ապրիլի 11-ին Անթալիայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ Շարաային, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հավելենք նաև, որ ապրիլի 12-ին Թուրքիայում տեղի կունենա Հարավային Կովկասի վերաբերյալ եռակողմ պանելային քննարկում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի և Մակա Բոճորիշվիլիի մասնակցությամբ։