Մինչ Հայաստանում շարունակվում են ներքին գզվրտոցները՝ Ալիևենրը հասել են Սյունիքի մարզ:
Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թվիթերյան միկրոբլոգում հրապարակվել են լուսանկարներ Սյունիքի մարզի տարածում գտնվող Սոսիների պուրակից: Սոսու պուրակ արգելավայրը, բնության հատուկ պահպանվող տարածք է, որը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում։ Կազմավորվել է 1958 թվականին, և զբաղեցնում է 60 հա տարածք, գտնվում է Ծավ և Շիկահող գետերի ափին՝ Շիկահողի արգելոցի հարևանությամբ՝ 700-800 մ բարձրություններում։ Ստեղծվել է՝ արևելյան սոսու բնական պուրակի (միակը՝ Կովկասում) պահպանության նպատակով։
Իշխանական քարոզչամեքենան պնդում է, որ Սոսու պուրակը շարունակում է մնալ մեր վերահսկողության տակ, բայց այդ նույն քարոզչամեքենան պնդում էր, որ Շուշին ևս մեր վերահսկողության տակ է: Ցավալի է իհարկե, բայց Ալիևների հրապարակած լուսանակրները առավել արժանահավատ են և փաստում են, որ նրանք գտնվել են այդ պուրակի տարածքում: