Ալիեւն ընդունել է Թուրքիայի նախագահի վարչակազ...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է թուրքական պատվիրակությանը՝ Թուրքիայի նախագահի վարչակազմի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գյորգյունի գլխավորությամբ։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, պատվիրակության կազմում են ASELSAN ընկերության գլխավոր տնօրենը, HAVELSAN ընկերության գլխավոր տնօրենը, «Մեքենաշինություն եւ քիմիական արդյունաբերություն» ընկերության գլխավոր տնօրենը, REPKON Grup ընկերության նախագահը, ROKETSAN ընկերության գլխավոր տնօրենը,  «Պաշտպանական տեխնոլոգիաներ եւ ինժինիրինգ» ընկերության գլխավոր տնօրենը, «Թուրքիայի Ավիացիոն եւ տիեզերական արդյունաբերություն – TUSAŞ» ընկերության գլխավոր տնօրենը։