Ալեքսեյ Նավալնին ուշքի է եկել

Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին ուշքի է եկել այն բանից հետո, երբ Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում նրան դուրս են բերել կոմայից: Այս մասին տեղեկացնում է The Insider-ը:

Պարբերականի հավաստմամբ՝ Նավալնիի առողջական վիճակը «շատ ավելի լավ է, քան կարելի էր ակնկալել այս իրավիճակում»: Ալեքսեյ Նավալնին նույնիսկ կարողացել է վերհիշել թունավորումից առաջ իր հետ տեղի ունեցածը:

Բժիշկների խոսքով՝ ռուս ընդդիմադիրի հոգեկան առողջությունը գրեթե ամբողջովին վերականգնվել է: Իսկ ֆիզիկական առողջությունը վերականգնվել է գրեթե 90 տոկոսով: Բժիշկները թույլատրել են այցելությունները: