Ալեն Սիմոնյանն այցելել է ՀՀ Ազգային հերոս Կար...
Սեպտեմբերի 28-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի թանգարան:
 
ԱԺ նախագահը թանգարանի տնօրեն Վահագն Մամյանի ուղեկցությամբ շրջել է հիմնական ցուցասրահում՝ ծանոթանալով Դեմիրճյան պետական-քաղաքական գործչի կյանքին ու գործունեությանը վերաբերող ցուցանմուշներին:
Թանգարանում է պահվում Կարեն Դեմիրճյանին վերաբերող 8000 ցուցանմուշ: Ալեն Սիմոնյանին հետաքրքրել է հատկապես Կարեն Դեմիրճյանի աշխատանքային հուշասրահը:
 
Հուշասրահում ցուցադրված է Կարեն Դեմիրճյանի՝ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնում եւ ՀՀ ԱԺնախագահի պաշտոնում աշխատած տարիների աշխատասենյակից դրվագ, որի կահույքը այժմյան խորհրդարանի վարչական շենքից բերվել էր թանգարան:
 
Հանդիպման ավարտին տիկին Ռիման Ալեն Սիմոնյանին նվիրել է Կարեն Դեմիրճյանին նվիրված գրքեր՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք: