Ախալքալաքում լարված իրավիճակ է. 4 տուն և հյու...

Այսօր՝ օգոստոսի 8-ի երեկոյան, հայաբնակ Ախալքալաքում միջադեպ է տեղի ունեցել, որը վերածվել է խոշոր անկարգությունների։ Այս մասին հայտնում է JNEWS-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ամբոխը հրկիզել է 4 տուն և հյուրանոց։

Այս բոլոր տները կապված են «Արտսեկ» հյուրանոցի սեփականատիրոջ հետ: Առաջինը հրկիզել են այդ հյուրանոցը։

Տեղում է նաև Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին։