Ախալքալաքում հատուկ ջոկատայիններ են կուտակվու...

Ախալքալաքում հատուկ ջոկատայիններ և ոստիկանական ուժեր են կուտակվում: Սամցխե-Ջավախքի նահանգապետի խոսքերով իրավիճակը վերահսկելի է: Այսօր Ախալքալաքում տեղի ունեցած իրադարձությունների փաստով Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննությունն է սկսել Քրեական օրենսգրքի 108-րդ և 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով:

«Ցավոք սրտի, այսօր Ախալքալաքի կենտրոնում տեղի է ունեցել կրիմինալ իրադարձություն, մահացել է մեկ երիտասարդ, որից հետո էլ շարունակվել է գործողությունները, և այրվել է 4 տուն և 1 հյուրանոց։ Այս պահի դրությամբ ավելանում են ոստիկանության ուժերը, ինչպես նաև հատուկ ջոկատայինները։ Իրավիճակը հսկվում է, ժամ առ ժամ ավելացնում ենք ոստիկանության ուժերը, և ոստիկանությունը փորձում է հանգիստ ապահովել քաղաքում»,– JNEWS-ին ասաց Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեյսիկ Ամիրանաշվիլին, որը այս պահին գտնվում է Ախալքալաքում։