ԱԻՆ չպատվաստված աշխատակիցները հավելավճարներից...

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հերքել է շրջանառվող լուրերը, թե նախարարության չպատվաստված աշխատակիցները հավելավճարներից զրկվելու են։

«Ձեզ սխալ ինֆորմացիա են տվել։ Պարգևավճարները բոլորը սահմանված կարգով ստանալու են», - ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է  նախարարը։

Փիլոյանը չի հստակեցրել, թե հոկտեմբերի 1-ից հետո ինչ է սպասվում չպատվաստված աշխատակիցներին՝ խոստանալով հոկտեմբերին խոսել այդ թեմայով։