ԱՀԿ ներկայացուցիչներն այցելել են «Սուրբ Գրիգո...

Մշտադիտարկում իրականացնելու նպատակով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկա են այցելել ԱՀԿ Եվրոպայի բուժական պատրաստականության ծրագրերի պատասխանատու Ջետրի Ռեգմին և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի մասնագետ Նունե Դոլյանը: Այս մասին տեղեկանում ենք բժշկական կենտրոնի  ֆեյսբուքյան էջից:

Պոլիկլինիկայի վարիչ Արտակ Ջումայանի ուղեկցությամբ մասնագետները շրջայց իրականացրին պոլիկլինիկայում` տեղում ծանոթանալով նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում պոլիկլինիկայի կահավորմանը և իրականացվող աշխատանքին:

Հանդիպմանը քննարկվել է պացիենտների վարումը բոլոր փուլերում, այդ թվում`առողջացումով պացիենտների դուրսգրման ձևը: