Աֆղանստանում ուղեւորատար ինքնաթիռ է կործանվել

Աֆղանստանում՝ Գազայի հատվածում, կործանվել է Ariana Afghan Airlines ընկերության ուղեւորատար ինքնաթիռը, հայտնում է The daily mail-ը։

Նշվում է, որ օդանավում 83 հոգի է եղել։ Նշվում է նաեւ, որ այն վայրը, որտեղ ընկել է ինքնաթիռը, գտնվում է «Թալիբանի» հսկողության տակ։

Այլ մանրամասներ առայժ չեն հաղորդվում։