Ադրբեջանը այժմ սպասողական դիրք է բռնել․ Ալիեւ...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր տեղի եւ արտասահմանցի լրագրողների հետ տեսակապային կոնֆերանս է ունեցել, որտեղ խոսել է նաեւ Հայաստանի հետ հնարավոր հարաբերությունների նորմալացման, Հայաստանում վերջին օրերին տիրող իրավիճակի, Ղարաբաղի խնդրի եւ այլ հարցերի մասին։

Հիմնականում կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը այժմ սպասողական դիրք է բռնել եւ սպասում է, թե ինչ է լինելու Հայաստանում, ու որքան էլ պահում է իրեն հանգիստ, սակայն անհանգստացած է, որ կարող է զարգացումները ազդեն նաեւ Ղարաբաղյան խնդրի առնչությամբ ստորագրված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքի վրա։

Ինչպես եւ կարելի էր սպասելի էր, նա հայտարարել է, որ Ղարաբաղյան կարգավիճակի հարցը պետք է դուրս գա օրակարգից, քանի որ դա իր իսկ խոսքերով ասած՝ առճակատման տանող հարց է։ Ռազմագերիների առնչությամբ, Ալիեւը վերահաստատել է Բաքվի թեզը՝ ռազմագերիները վերադարձվել են, այսինքն նոյեմբերի 9-ին հետո գերեվարվածները նա համարում է դիվերսանտներ։ Հայտարարել է, որ Ղարաբաղ կվերադառնան բոլոր փախստականները փուլ առ փուլ, ներառյալ նաեւ այն տարածքներ, որոնք գտնվում են ռուս խաղաղապահնների հսկողության ներքո։

Ուշագրավ է այն, որ Ալիեւը հայտարարել է, որ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմում «Իսկանդերներ» չեն կիրառվել իսկ Փաշինյանի հայտարարությունները «Իսկանդերների» մասին որակել է անեկդոտային։