Ադրբեջանում ընդունվեց խորհրդարանը ցրելու մասի...

Ադրբեջանի խորհրդարանը՝ Մեջլիսը, քիչ առաջ որոշում ընդունեց ցրվելու մասին։ Որոշումն ընդունվեց ոչ միայն իշխանական մեծամասնության, այլև ցրմանը կողմնակից այլ պատգամավորների կողմ ձայներով։

Խորհրդարանի ցրման ցանկության մասին հայտնել էր իշխող մեծամասնություն կազմող «Յենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունը, որը պատկանում է նախագահ Իլհամ Ալիևին։ Կուսակցության ներկայացուցիչների պնդմամբ՝ իրենք այլևս չեն համապատասխանում երկրի նախագահի քաղաքական գծին։

Իրականում Բաքվի վերնախավում հիմա վերադասավորումներ են ընթանում, և խորհրդարանը ցրելու պատճառը ավելի թարմ, հասարակության համար ընդունելի դեմքերի խորհրդարան տանելն է։ Դրանով Ալիևը կազատվի նաև «հին գվարդիայից», որի ներկայացուցիչները ավելի պահանջկոտ են նախագահի նկատմամբ, քանի որ իշխանության մեջ են եղել դեռ նրա հոր պաշտոնավարման ժամանակներից։

Մեջլիսի ցրվելուց հետո երկրի նախագահը որոշում կընդունի, թե երբ անցկացնել արտահերթ ընտրություններ։