Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել լիբանանց...

Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել լիբանանցի երկու հայերի նկատմամբ, որոնք գերի են ընկել Արցախում:

Ինչպես հայտնում է Trend-ը՝ իրավապահ մարմինների աղբյուրի վրա հղումով, Հակոբ Աբրահամի Թերզիյանի եւ Հակոբ Հաջիրյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 228.3 (նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից հրազենի ապօրինի կրում), 214.2.1. եւ 214.2.3 (նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից իրականացված ահաբեկչություն), 279.2 (զինված խմբավորումների կրոնական թշնամանքի հարուցում), 318.2 (կազմակերպված խմբի կողմից Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում) եւ մի շարք այլ հոդվածներով: