Ադրբեջանում խորհրդարանի ընտրության անցկացման...

Ադրբեջանում խորհրդարանի ընտրության անցկացման ամսաթվի վերաբերյալ վերջնական որոշում չկա՝ հայտարարել է «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Թահիր Բուդաղովը:

«Կուսակցությունը գործընթացի նախապատրաստական աշխատանք է տանում ոչ միայն ընտրության նախաշեմին, այլև ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում: Ներկայումս մենք իրականացնում ենք բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կապված խորհրդարանի ընտրության նախապատրաստման հետ»,- ասել է գործիչը:

Ադրբեջանում խորհրդարանի ընտրությունն անցկացվում է 5 տարին մեկ՝ նոյեմբերի առաջին կիրակի օրը։ Հերթական ընտրությունը նախատեսված է այս տարի: