Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադ...

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ավարտվել է Իրանի քաղաքացի Գաեդի Մոհամմադ Նաջաֆի քրեական գործի դատավարությունը։

Ըստ haqqin.az-ի՝ «Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում։ Նա հրաման է ստացել օտարերկրյա հետախուզական ծառայությունից՝ կազմակերպելու պետական ​​գաղտնիք կազմող և ի վնաս Ադրբեջանի անվտանգության համար նախատեսված տեղեկատվության հավաքագրումն ու տարածումը, այդ թվում՝ Ադրբեջանի իրավապահների մասին անձնական տեղեկություններ ստանալը։ Անձնական հարաբերություններ է հաստատել նրանց հետ եւ գաղտնի համագործակցության մեջ ներգրավել օտար պետության հատուկ ծառայության հետ»։

Դատարանի որոշմամբ՝ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում կրելու համար։