Ադրբեջանում COVID-19-ից սպա է մահացել․ Razm.i...

Հուլիսի 31-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է զինված ուժերի գլխավոր կլինիկական հոսպիտալի վերակենդանացման և անեսթեզիոլոգիայի բաժանմունքի սպա, մայոր Ջաֆարով Թեյմուր Օքթայ օղլուն (Cəfərov Teymur Oktay oğlu)։ Այս մասին տեղեկացնում է  Razm.info կայքը։ 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերում նոր տեսակի կորոնավիրուսի հայտնաբերման մասին առաջին հայտարարությունը եղավ մայիսի 15-ին։ Այն ժամանակ Ադրբեջանի բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միության ղեկավար Ռամին Բայրամլուն հայտարարեց, որ մի քանի սպայի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս

Հիշեցնենք նաեւ, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հունիսի վերջին տված իր հարցազրույցում Ադրբեջանի ԶՈւ-ում կորոնավիրուսի տարածման մասին խոսելիս խուսափել էր թվեր ներկայացնելուց, և միայն նշել էր, որ զորակոչի ու զորավարժությունների ժամանակ են վարակի մի քանի դեպքեր գրանցվել։