Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է 3 սպանվածի անուն....

Razm.info-ն հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ նշում է Թովուզի ուղղությամբ այսօր սպանված երեք զինծառայողի անուններ։

Կորուստներն են․

  • Պայմանագրային զինծառայող, սերժանտ Սադիգով Վյուգար Լատիֆ օղլուն (Sadıqov Vüqar Lətif oğlu);
  • Պայմանագրային զինծառայող, ավագ Մամմադով Էլշադ Դյոնմեզ օղլուն (Məmmədov Elşad Dönməz oğlu);
  • Վիրավորված, հիվանդանոցում մահացած զինծառայող Դաշդեմիրով Խայյամ Մահամմադ օղլուն (Daşdəmirov Xəyyam Məhəmməd oğlu):

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական սոցկայքերից հայտնի էր դարձել Սադիգով Վյուգարի անունը, որը, սակայն, բաց աղբյուրներում ներկայացված էր որպես ենթասպա։

Հավելենք նաև, որ Ադրբեջանի ՊՆ֊ն սկզբում հայտնել էր երկու կորստի և հինգ վիրավորի մասին։