Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարօր...

 Ադրբեջանի Պնախարարությունը տարօրինակ եւ կարելի է ասել՝ զավեշտալի հայտարարություն է տարածել։ Հայտարարության մեջ ասվում է, որ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի գործողությունները ղեկավարել է անձամբ այդ երկրի Պնախարար Զաքիր Հասանովը ով պատերազմի ավարտից հետո նույնիսկ հատուկ շքանշանի է արժանացել։

Նշենք, որ որքան բարձր է Իլհամ Ալիեւի վարչակարգը թմբկահարում 44-օրյա պատերազմում տարած հաղթանակը, այնքան ավելի շատ հարցեր են առաջանում ադրբեջանական հասարակության շրջանում։ Մասնավորապես, դեռ պատերազմի ժամանակներից բարձրացվեց Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ նախկին պետ Նաջմեդդին Սադիկովի հետ կապված խնդիրը, ըստ որի, նա մեղադրվել է լրտեսության մեջ հեռացվել պաշտոնից, ապա արդեն հստակ նշվեցին թուրք գեներալների անուններ, ովքեր անմիջականորեն զբաղվել են պատերազմի ընթացքում ադրբեջանական բանակի ղեկավարմամբ եւ ադրբեջանական գեներալիտետը եւ Զաքիր Հասանովը երկրորդ պլանում են եղել։

Բացի այդ, ադրբեջանական հասարակության մեջ չափազանց ակտուալ է ունեցած մարդկային զոհերի հարցը, քանի որ Բաքուն կեղծ թվեր է ներկայացնում, իսկ իրականում ադրբեջանական բանակի նյութական եւ մարդկային կորուստները բազմապատիկ անգամ ավելին են, քան ներկայացվում են։ Ու հիմա, երբ հաղթանակի էյֆորիան կամաց-կամաց սկսում է նստել, մարդիկ հարցեր են բարձրացնում, որոնք այնքան էլ հաճելի չէ Ադրբեջանում իշխող վարչակարգին եւ ստիպված են նման հայտարարություններով ինքնապաշտպանվել տհաճ հարցերից։