Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ուժ...

Ադրբեջանցի զինծառայողները ժամանել են Թուրքիա՝ մասնակցելու հատուկ նշանակության ուժերի զորավարժություններին, հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը:

«Մենք շարունակում ենք մեր համագործակցությունն Ադրբեջանի հետ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով: Օդանավակայանում դիմավորել ենք ադրբեջանական բանակի զինծառայողներին, որոնք Իսպարտա (Թուրքիայի արևմուտքում՝ խմբ.) են ժամանել հատուկ նշանակության ուժերի զորավարժությունների համար, որոնք կտևեն վեց շաբաթ», - նշում է նախարարությունը Twitter-ի իր էջում, հաղորդում է« Ինտերֆաքս-Ադրբեջանը»:

Սա 2021 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի արդեն երկրորդ համատեղ զորավարժություններն են: