Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն...

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը թուրքական TGRT Haber-ի եթերում հերթական անգամ մեղադրել է Ֆրանսիային իբր «սադրիչ գործողությունների» համար: Այխան Հաջիզադեի խոսքով՝ դրանք վնաս են հասցրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ջանքերին:

Նա Ֆրանսիային մեղադրել է միջազգային կազմակերպություններում Ադրբեջանի դեմ որոշումների առաջքաշման համար: Հաջիզադեն նաև վրդովմունք է հայտնել ապրիլի 5-ին տեղի ունեցած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպման կապակցությամբ, հավելել՝ «այն չի ծառայում տարածաշրջանում խաղաղությանը, և նման քայլերից պետք է հեռու մնալ»։