Ադրբեջանցիները խուճապահար փախնում են

Ադրբեջանական կողմը չի կարողանում զսպել խուճապը, որն առկա է իր բնակչության ներսում։ Երեկ տեղի ունեցած սադրիչ գործողությունների հակահարվածը ստանալուց հետո խուճապային տրամադրությունները ավելի են խորացել։

Չնայած այն հանգամանքին, որ հայկական կողմը չի թիրախավորում բնակավայրեր միևնույնն է սահմանակից բնակավայրերից բնակիչները փորձում են հեռանալ։ Ինչպես քննարկում են սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում իշխանությունները փորձում են ամեն կերպ իրենց քաղաքացիներին հետ ուղարկել բնակավայրեր։ Փորձում են նաև քարոզչական հնարքներ բանեցնել և փախնող քաղաքացիներին ներկայացնում են, որպես կամավորներ, որոնք պատրաստվում են գնալ սահման և կռվել։ Հետաքրքիր է, որ ադրբեջանցի «կամավորները» շարժվում են Հայաստանի սահմանի հակառակ ուղղությամբ, ըստ ամենայնի նրանք հեռու են գնում, որպեսզի թափ հավաքեն։

108384472_685544832294467_2154080382062789907_n