Աբովյան քաղաքում այրվել է «Mercedes-Benz» մակ...

Փետրվարի 24-ին, ժամը 06:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցում այրվում է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա։ Հայտնել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:04-ին, մարվել՝ 07:20-ին: Այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը: