8-9 մլն. դոլար քաղաքի բյուջեից ավել փող է ծախ...

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Սիրելի երևանցիներ, քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման նորաստեղծ հիմնարկի ( որը պատասխանատուն է ձնամաքրման աշխատանքների) ծախսերը ավելի են եղել գրեթե 2 մլրդ. դրամով կամ 4 մլն. դոլարով: Էլ չեմ ասում, որ այն կամազները, որոնք գնվել էին քաղաքային բյուջեով ( նվերները չհաշված) արժեցել են  4-5 մլն դոլար:

Հանրագումարում 8-9 մլն. դոլար քաղաքի բյուջեից ավել փող է ծախսվել: 

Իհարկե բազմաթիվ անգամ և՛ ես, և՛ այլ գործիչներ բարձրաձայնել ենք, որ սրանք փող են ուտում այդ հիմնարկի միջոցով, բայց դե արդեն ուշ է՝ կերել են և շարունակում են ուտել:

Ուղղակի մի հարց ուղղեք Չեխիայում այս ձնառատ օրերին իր արձակուրդը վայելող քաղաքապետին՝  Պրահայում եղանակը ո՞նց է»: