523 նոր դեպք․ 10 մահվան դեպք. Հայաստանում կոր...

Հայաստանում հուլիսի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 523 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասավ 26065-ի։

1 օրում գրանցվել է առողջացման 515 դեպք։

Վերջին 1 օրում գրանցվել է մահվան 10 դեպք։

Բացասական թեստերի թիվը՝ 1298։

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 25542 դեպք: