30 մլն դրամ՝ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբա...

Կառավարությունն այսօր «Մեր ժամանակի հերոսը» խորագրով մրցանակաբաշխության հաղթողներին` համաձայն N 5 հավելվածի, աջակցության տրամադրման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին 2019 թվականին կհատկացնի 30մլն դրամ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):

Հարցն ընդգրկված է գործադիրի այսօրվա նիստի օրակարգում։

Հայաստանի անկախության տոնակատարությունների շրջանակներում անցկացվել է «Մեր ժամանակի հերոսը» ՀՀ վարչապետի մրցանակաբաշխությունը։ «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխության հաղթողների թիվը 45-ն է:
Մեր ժամանակների հերոսների դերում ՀՀ հասարակ քաղաքացիներ են, ովքեր քաջություն են ունեցել սեփական նախաձեռնությամբ փոխելու իրենց ու շրջապատի մարդկանց կյանքը։

Մրցանակաբաշխության արդյունքում ՀՀ վարչապետի կողմից աջակցության տրամադրման համար առաջարկում ենք Վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող ծրագրում կատարել ծրագրային վերաբաշխում, մասնավորապես՝ նվազեցնել «1136» «ՀՀ Վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «11002» «Օրենսդրության իրավական ակտերի կարգավորում» միջոցառմանը «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով հատկացված միջոցներից 30,000.0 հազար դրամ և ավելացնել «1136» «ՀՀ Վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «11013» «Աջակցություն «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխության հաղթողներին» միջոցառման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածին։

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի կողմից: