291 նոր դեպք․11 մահվան դեպք. Հայաստանում կորո...

Հայաստանում օգոստոսի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 291 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասավ 38841-ի։

1 օրում գրանցվել է առողջացման 560 դեպք։

Վերջին 1 օրում գրանցվել է մահվան 11 դեպք։

Բացասական թեստերի թիվը՝ 1629։

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 38550 դեպք: