
Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ-ն կարգախոս ուներ՝ «Ասե՛ք, կանենք», այսինքն պիտի քաղաքացիներն ասեին, ՔՊ-ն էլ աներ, հիմա մենք ասում ենք՝ ձեր ասածը, ձեր խոստացածը կատարեք: Այս մասին ԱԺ նսիտում ասաց «Հայաստան» խպմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Չենք խոսում բոլոր մյուս խոստումների մասին, որոնք ձախողել եք, կոնկրետ խոսում ենք շուրջ 500 հազար մեր կենսաթոշակառուների մասին։ Բերել եք, դրել ենք ձեր առաջ, ասում ենք՝ խոստացել եք, պարտավորվել եք, կատարեք։ Ինչո՞ւ ենք ասում օրենքով կատարեք, որովհետև վաղը դուք չեք լինելու, ուրիշ իշխանություն է լինելու, և արևը արևելքից դուրս է գալու, արևմուտքում մայր է մտնելու, բայց պարոն Արշակյանն այստեղ նստած չի լինելու, որպեսզի ցանկացած կառավարություն այս պարամետրերը բավարարի»,- ասաց նա։
Վարդանյանը նշեց, որ հիմա իր ձեռքի տակ կա մի քանի ցուցանիշ, սկսած 99 թվականից։ «Տեսե՛ք, 99 թվական՝ միջին կենսաթոշակի չափն աշխատանքային 4,225 դրամ, չեք հիշում, չէ՞, 2008 թվականին այդ կենսաթոշակի չափը եղել է 22,500 քանի դրամ, այսինքն հինգ անգամ, 500%-ով ավելացել է և 2008 թվականին ավելացրել է կենսաթոշակները 68.6%-ով։ 2008-2018, 2008-ին ասացի արդեն 22,500, 2018-ին 40,113 դրամ, այսինքն՝ մոտ երկու անգամ՝ 100%-ով:
Հիմա նայեք ձեր գործունեության յոթ տարիները. 18 թվական, 40,000 դրամ, 23 թվական, դեռ 23-ն եմ ասում, 49,000, որովհետև էլի չի բարձրացել դրանից հետո 49,000 դրամ, տիկին Հերիքնազի ասած 22%-ը 500%, 100% և 22% : Իմ շատ սիրելի տիկին Հերիքնազն ասում է՝ օրենքը ինքնանպատակ է, ոչինչ չի տալիս, ձեզ ոչինչ չի տալիս, մեր 500 կենսաթոշակառուներին տալիս է կոնկրետ արդյունք: Ի՞նչ է նշանակում ոչինչ չի տալիս: Հարգելի գործընկերներ, ես չեմ բացառում, որ էլ ինչ-որ քայլեր կձեռնարկեք մինչև 26 թվականը, որովհետև ձեզ ահավոր ժամանակներ են սպասում, բայց մենք ուղղակի ձեզ պարտադրում ենք՝ ձեր խոստումները կատարեք և ասում ենք մեր քաղաքացիների անունից, ձեր տասնյակ ու տասնյակ ձախողված խոստումներից այս մեկը ևս դուք ձախողել եք»,- հայտարարեց պատգամավորը:
Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Պետական կենսաթոշակի մասին օրենքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Նախագիծը ներկայացրել է «Հայաստան» խմբակցությունը:
Հիմնական զեկուցող «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, առաջարկվում է, որ 2026-ի հունվարի մեկից նվազագույն կեսնաթոշակի չափը սահմանել այնպես, որ այն պակաս չլինի պարենային զամբյուղի ամսական արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը պակաս չլինի սպառողական զամբյուղի ամսական արժեքից:
Հարակից զեկուցող ՔՊ-ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն էլ հայտարարեց, որ իրենց համար կարևոր նպատակ է, որ նվազագույն կենսաթոշակը և միջին աշխատանքային կենսաթոշակը համապատասխանաբար հավասարեցնել պարենային զամբյուղին և սպառողական զամբյուղին. ավելին, հավասարեցնել պարենային և սպառողական զամբյուղի արժեքը: Նա ասաց, որ 22 տոկոսով իրենց իշխանությունը բարձրացրել է կենսաթոշակների չափը:
Հանձնաժողովը բացասական եզրակացութուն է տվել նախագծին: Տիգրանյանը կոչ արեց ՔՊ-ականներին դեմ քվեարկել նախագծին: