2019-ին Փաշինյանը վճարեց times-ին, որ կովկասյ...

Հրանտ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Այսօր ինֆոգրաֆիկ տեսանյութով ներկայացվեց Նախագահ Քոչարյանի տարիների տնտեսական աճը, որի արդյունքում Հայաստանը ստացավ «Կովկասյան վագր» անվանումը։

Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ցանկացած պետությունում տնտեսության զարգացման ու կայունության ամենակարևոր ցուցիչն է։ 1998-2007թ-ին Հայաստանում ՀՆԱ միջինացված ցուցանիշը երկնիշ էր՝ մոտ 10.5%: Չնայած փակ սահմաններին և սահմանափակ բանական ռեսուրսներին՝ ՀՀ տնտեսությունը զարգանում էր թռիչքային տեմպերով՝ գերազանցելով տարածաշրջանի և Արևելյան Եվրոպայի մի շարք զարգազող երկրների ցուցանիշները: Հետպատերազմական ճգնաժամային տնտեսության վերականգման և պետության զարգացման տպավորիչ, իրապես թռիչքային աճի արդյունքում Համաշխարհային բանկը 2007թ-ին Հայաստանն անվանեց «կովկասյան վագր»:

Իսկ ահա 2019-ին փաշինյանը վճարեց times-ին, որ կովկասյան վագր անվանեն Հայաստանը։ Եվ մեծ հպարտությամբ այդ նյութը տեղադրեց իր էջում։ Իսկ իրականում 2019-ին ՀՆԱ միջինացված ցուցանիշը Հայաստանում 5% էր»։