2008 թվականից ի վեր ամենաբարձր աճն ենք ապահով...

2019 թվականին ՀՆԱ-ի աճը 7,6 տոկոս է կազմել, ըստ նախնական տվյալների՝ բացարձակ թվով 6 տրիլիոն 551 միլիարդ 849 միլիոն դրամ, կառավարության այսօրվա նիստին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ներկայացնելով Վիճակագրական կոմիտեի նոր հրապարակած արդյունքները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե արդյոք աճը իրենց նախատեսածից շատ է, և պարզվեց, որ այնքան է, որքան նախատեսել էին:

Վարչապետն արձանագրեց, որ վատ ցուցանիշ չէ և հետաքրքրվեց, թե վերջին անգամ ե՞րբ է Հայաստանում նման աճ արձանագրվել:
Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ վերջին անգամ 2000-ականին է եղել ավելի բարձր աճ:

«Ուրեմն կարող ենք արձանագրել, որ մենք 2019 թվականին, եթե աճը եղել է 7,6 տոկոս, դա նշանակում է, որ 2008 թվականից ի վեր ամենաբարձր աճն ենք ապահովել և համոզված եմ, որ համատեղ արդյունքով ավելի մեծ ցուցանիշ կարձանագրենք 2020 թվականի համար», - ասաց վարչապետը: