2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր...

Մարտի 27-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 66-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ: Այդ մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Օպելի» ուղևոր 40-ամյա Նազիկ Սադոյանը տեղում մահացել է, իսկ վարորդը, երկու ուղևորները և «Տոյոտայի» վարորդն ու 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվոլ են հիվանդանոց: Հիվանդանոցի ճանապարհին մահացել է նաև «Օպելի» վարորդը՝ 38-ամյա Շիրին Ֆերոյանը:

Կատարվում է նախաքննություն:`